Բիզնեսի ստանդարտացում
Բիզնեսի ստանդարտացում
Բիզնեսի ստանդարտացում
Բիզնեսի ստանդարտացում
Բիզնեսի ստանդարտացում
Բիզնեսի ստանդարտացում
Ռեստորանային բիզնեսում հաջողության հասնելու կարևոր չափանիշներից մեկը մարդկային գործոնն է։ Այսօր ռեստորանի հյուրերը տեղեկացված են իրենց իրավունքների մասին և պահանջում են որակյալսպասարկում։ Որքան բծախնդիր են հյուրերը, այնքան ավելի արդյունավետ են աշխատումռեստորանները։ Անկախ ամեն ինչից անհրաժեշտ է պահպանել սպասարկման բարձր չափանիշները:
Ռեստորանային բիզնեսի ստանդարտացումըվերաբերում է ռեստորանի բոլոր օպերացիոն պրոցեսներին, ծառայություններին, արտադրանքի և կառավարման մոդելների միատեսակ և բարձրորակ իրականացման ապահովմանը։ Ստանդարտացումը նպաստում է ծառայությունների կայունությանը, հավասար որակի, արդյունավետության և հյուրերիբավարարվածության ապահովմանը։
Ռեստորանային բիզնեսի ստանդարտացման քայլերը
Ընդհանուր ստանդարտների ստեղծում
Առաջին քայլով անհրաժեշտ է բոլոր պրոցեսների, ընթացակարգերի և չափանիշների շարքիստեղծումը։ Այն ազդում է նաև աշխատակիցներիվարքագծի, սպասարկման որակի, սննդիպատրաստման, մաքրության, ինչպես նաև հյուրերիհետ շփմանը։
Ստանդարտների ամրագրում
Ստանդարտներն անհրաժեշտ են ոչ միայն մշակման համար, այլև այն ճիշտ կիրառելու համար։ Պետք էպատրաստել ձեռնարկներ կամ աշխատանքային կանոնակարգ բոլոր աշխատակիցների համար։
Վերապատրաստում և փորձարկում
Աշխատակիցներին անհրաժեշտ է պարբերաբարվերապատրաստել ստանդարտների պահպանման համար, որպեսզի նրանք գիտակցեն և կիրառենդրանք առօրյա աշխատանքում, իսկստանդարտների կիրառումը պետք է մշտապեսվերահսկվի։
Հետադարձ կապ և մշտապես բարելավում
Ստանդարտացման համակարգը պետք է շարունակաբար գնահատվի և բարելավվի՝ հյուրերիարձագանքների և գործունեության հիման վրա։
