19 Feb 2025
Հյուրանոցային, ռեստորանային և սրճարանային (HoReCa) ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ են ոչ միայն բարձրորակ ապրանքներ և ծառայություններ, այլև վստահելի գործընկեր, ով կօգնի բիզնեսին զարգանալ, իրականացնել արդյունավետ արշավներ՝ թիրախավորելով միայն պոտենցիալ հյուրերին։
ProReCa Agency-ին հայկական շուկայում այն եզակի մասնագիտացված ընկերություններից է, որի պատմությունը սկսվել է դեռևս 6 տարի առաջ։
Ընկերության կողմից տրամադրվող որակյալ և հուսալի լուծումները բարձրացնում են հաճախորդի հետաքրքությունը HoReCa գործընկերոջ բիզնեսի նկատմամբ։
Ահա 5 հիմնական հատկանիշ, որոնք առանձնացնում են ProReCa-ն։
Proreca ընկերությունը մասնագիտացել է ռեստորանային գործունեության պլանավորման, աշխատակազմի հավաքագրման և վերապատրաստման, PR ծառայությունների մատուցման, մարքեթինգային արշավների պլանավորման և իրականացման գործում։ Ընկերության տարիների փորձը հիմք է հանդիսացել մեծ փորձի ձեռքբերման և գործընկերների վստահությունը ընդունելու համար։ ProReCa-ն առանձնանում է իր ոլորտային ուղղվածությամբ, կոմպլեքս ծառայությունների ու բարձր որակի աշխատանքի մատուցմամբ։ Մենք հասկանում ենք այս ոլորտի առանձնահատկություններն ու նրբությունները և առաջարկում ենք փորձված, արդյունավետ լուծումներ՝ ապահովելով բիզնեսի կայուն աճ և երկարաժամկետ զարգացման հնարավորություններ։
HoReCa ոլորտում ամեն ինչ պետք է աշխատի անխափան, և մենք դա հասկանում ենք։ ProReCa –ն հասանելի է 24/7, որպեսզի ապահովի արագ արձագանք ցանկացած հարցի կամ խնդրի։ Շուկայի այս ոլորտում ժամանակը կարևոր է, և ընկերությունն ապահովում է ճկունություն՝ աշխատելով յուրաքանչյուր գործընկերոջ հատուկ պահանջներին համահունչ։ Յուրաքանչյուր բիզնես ունի իր յուրահատուկ խնդիրները, ուստի ProReCa-ն մշտապես պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, ինչն օգնում է լուծել խնդիրները անմիջապես։
Մենք համոզված ենք,որ որակը առաջնային է, երբ խոսքը գնում է HoReCa ոլորտի մասին։ Որակի ապահովումը և լավ սպասարկման մակարդակը հաճախ որոշիչ են դարձնում հյուրընկալության ոլորտի հաջողությունը։ ProReCa-ն ապահովում է մասնագիտական խորհրդատվություն և ծառայություններ՝ օգնելով իր գործընկերներին բարձրացնել իրենց աշխատանքի արդյունավետությունը։
Մեր հիմնական նպատակն է օգնել HoReCa բիզնեսներին աճել և զարգանալ։
Մենք ունենք հաճախորդակենտրոն քաղաքականություն, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր համագործակցություն կառուցվում է վստահության, արդյունավետության և փոխշահավետության հիման վրա։ Մենք ունենք անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ՝ առաջարկելով լուծումներ, որոնք համապատասխանում են նրանց պահանջներին։
ProReCa-ն առաջարկում է գործընկերներին նոր հնարավորություններ դրանց զարգացման համար։ Մենք պատրաստ ենք առաջարկել աջակցություն այն խնդիրներում, որոնք հաճախ կարող են խոչընդոտ դառնալ բիզնեսի առաջխաղացման համար։ Մեր միջոցով դուք կարող եք գտնել նոր հնարավորություններ, զարգացնել ձեր գործունեությունը և օգտվել փորձագետների աջակցությունից, որոնք կօգնեն ձեր բիզնեսին առաջ շարժվել։
Եթե փնտրում եք վստահելի գործընկեր, որը կօգնի Ձեր ռեստորանային գործունեության պլանավորման և առաջխաղացման, գործընկերների աշխատակազմի հավաքագրման և վերապատրաստման, թափուր հաստիքների լրացման, բիզնեսի ստանդարտացման, հաշվապահության իրականացման, PR ծառայությունների մատուցման, ապա կարող եք վստահորեն դիմել մեզ։
Ընկերությունը ունի մասնաճյուղեր Վրաստանում և Դուբայում՝ նոր հնարավորություններ ստեղծելով արտասահմանյան շուկաներում։
B2B համագործակցությունների համար հայտը կարող եք լրացնել այստեղ